|
Statistics |
Members: 444
News: 368
WebLinks: 14
Visitors: 2895024
|
|
Information |
| Member Groups |
Totals |
 | Guests |
17 |
|
| Newest Member |
Laureh |
| Today |
0 |
| This Week |
0 |
| This Month |
0 |
|
br>
br>
br>
|
|
|
|
|
|
|
 |  | Ptghnavank-VI-VII c., Located in District of Abovyan, Village Ptghni... | | National Song | |
|
|
|
Another victory came to Abovyan |
|
Written by Tigranuhi Davtyan
|
|
Saturday, 03 December 2011 |
|
Հերթական հաղթանակը բերեցին Աբովյան
Այս տարի` ամռանը, Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն Մ.Բադալյան) մասնակցեց հարավկովկասյան երկրների "Ուռեկի-2011" 3-րդ միջագային փառատոնին և արժանացավ Գրան Պրի մրցանակի: Սրանից հետո ստուդիան "Մենք 35 տարեկան ենք" խորագրով համերգային հաջող ծրագրով հանդես եկավ Հայպետֆիլհարմոնիայի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում: Գրական-գեղարվեստական երեկոն նվիրված էր ՀՀ անկախության 20 և Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին: Համերգից հետո ստացվեց պաշտոնական հրավեր` մասնակցելու Թբիլիսիում տեղի ունեցող ամենամյա թվով 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Փառատոնի անցկացման աշխատանքները համակարգում էր Թբիլիսիի "Современник" թատրոնի տնօրեն Նանա Ակուջավան: Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր "Լինա" մշակութային կենտրոնը(տնօրեն Էվելինա Ասատուրյան), որն զբաղվում էր մեր մասնակիցների կազմակերպչական բոլոր խնդիրներով և որի կազմում էլ աբովյանցիները մասնակցեցին փառատոնին: Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
|
The future election will be without hands in Ballot drop boxes,but with the feet on the streets. |
|
Written by David Stepanyan
|
|
Sunday, 17 July 2011 |
Рано или поздно граждане Армении будут реализовывать свое избирательное право не руками у урн, а ногами на улице Интервью члена инициативной группы Движения 'Сардарапат', системного аналитика Гарегина Чугасзяна информагентству АрмИнфо
В ходе своего выступления на одном из семинаров “Сардарапата” Вы отметили необходимость смены власти в Армении посредством так называемой прямой демократии. Насколько это возможно в условиях армянского менталитета и мышления? Любая демократия представляет собой определенный баланс между формами прямой и представительской демократии. Сложность представления прямой демократии в Армении не сложнее представления демократии в Армении в целом. Если возможно одно, то должно быть возможным и другое. В частности, опыт 1988 года является именно армянским опытом прямой демократии. Наше движение предполагает осуществить эту идею в Армении посредством оказания активного содействия росту всех точек, где вырабатывается сопротивление в отношении произвола властей. Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
|
Concert in Abovyan: "When the silence becomes a song" |
|
Written by Tigranuhi Davtyan
|
|
Friday, 01 July 2011 |
"Երբ լռությունը երգ է դառնում"
խորագրով համերգը
Աբովյանի
Էստրադային և ջազային արվեստի ստուդիայի (տնօրեն` կոմպոզիտոր Մամիկոն Բադալյան)`
արդեն ավանդույթ դարձած ամենամյա հաշվետու համերգի այս տարվա միջոցառումը տեղի
ունեցավ հունիսի 28-ին` Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի
դահլիճում: Համերգին ներկա էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը,
մարզպետարանի և Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմների պաշտոնյաներ,
մտավորականները, գրողներ, մշակութային, հասարակական-քաղաքական տարբեր միավորումների
ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Համերգային
ծրագիրը բազմազան էր. միջոցառման ընթացքում ստուդիայի սաները կատարեցին հայկական
ժողովրդական և ազգագրական-հայրենասիրական, ինչպես նաև էստրադային երգեր:
Ավանդույթի համաձայն` այս տարի ևս ներկայացվեց երգի պրեմիերա. առաջին անգամ հնչեց "Երբ լռությունը երգ է
դառնում" ստեղծագործությունը, որի վերնագիրն ընտրվել էր որպես համերգի խորագիր:
Ստեղծագործության հեղինակներն, ի դեպ, հենց մեր համաքաղաքացիներն են( խոսք` Ա. Հովհաննիսյանի,
երաժշտ.`Ա Առաքելյանի, անգլ. թարգմ.` Տ. Դավթյանի): Երգը կատարեց ստուդիայի սան
Ելենա Շահբազյանը: Համերգի ընթացքում իրենց պարային կատարումներով հանդիսատեսին
ողջունեցին և ուրախ տրամադրություն ապահովեցին ստուդիայի պարի խմբակի փոքրիկները,
իսկ նկարչական բաժնի սաների նկարներն
ու ձեռքի աշխատանքները ցուցադրված էին
սրահում: Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
|
Interview with headmaster of the museum of friendship of Armenian and Russian people |
|
Written by Tigranuhi Davtyan
|
|
Wednesday, 29 June 2011 |
Հարցազրույց Աբովյանի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն, լեռնագնաց Արամայիս Սեդրակյանի հետ
-Գեղամա լեռների նախալեռնային մասում` Զառ գյուղի տարածքում, հայտնաբերել եք իր տեսակի մեջ եզակի քարակոփ հուշարձան: Ինչպիսի՞ն եղավ դրա ճակատագիրը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել անցյալի այդ մշակութային արժեքի ուսումնասիորության համար: Ուրախությամբ նշեմ, որ վերջապես հետազոտություններ կատարվեցին հայտնաբերված կերտվածքի ուսումնասիրության համար. հնավայր այցելեցին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, տեղում դիտարկեցին հուշարձանը, անհրաժեշտ եզրակացություն արեցին: Առայժմ բավականին բարդ է խոսել այն մասին, թե հուշարձանն իրենից ինչ է ներկայացնում: Ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են: Կա եզրակացություն, որ այն ջրազտման բարդ գործիքի ինչ-որ մասն է կազմում: Մեկ այլ տեսակետի համաձայն դա ձմռան ամիսներին ձյունը հալեցնելու սարքավորման մաս է եղել: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բ. Գասպարյանի զեկուցագրում մասնավորապես ասվում է. "Այն իրենից ներկայացնում է տուֆի ամբողջական ժայռաբեկորից տաշված մի հարմարանք, որի վերնամասում փորված է նկատելի ճկվածություն ունեցող խորը ակոս-առվակ":
Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
|
"Junior Achievement of Armenia" international organisation in Kotayk |
|
Written by Tigranuhi Davtyan
|
|
Sunday, 26 June 2011 |
 Օրեր առաջ "Հայաստանի պատանեկան նվաճումներ" կազմակերպության և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով անցկացվեցին տնտեսագիտական ամենամյա խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը: Մրցույթին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի արդեն հաղթած թիմերը, որոնք իրենց ուժերն էին փորձում արդեն Երևանում: Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ժյուրին շատ ներկայացուցչական էր` ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյան և Անահիտ Բախշյան, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյան և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյան: Մրցույթի հարցերը հետաքրքիր էին, բազմաբնույթ, կար նաև ինքնուրույն գովազդ պատրաստելու և ներկայացնելու հարց, որը, թերևս, մրցույթի ամենաստեղծագործական և հետաքրքիր մասն էր: Եզրափակիչ փուլ դուրս եկած երեք թիմերը, որոնք ներկայացնում էին Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը, համարյա հավասար ուժերով մտան պայքարի մեջ: Հաղթող ճանաչվեց Արմավիրի մարզի հավաքական թիմը, իսկ երկրորդ պատվավոր տեղը գրավեց Կոտայքի մարզի հավաքականը, որը կազմված էր Աբովյանի թիվ 1, թիվ 4 ավագ և Կամարիսի միջնակարգ դպրոցների աշակերտներից: Այս և նմանատիպ մրցույթները կազմակերպության գործունեության կարևո մասն են կազմում, որոնք մեծացնում են հետաքրքրությունը կազմակերպության իրականացրած ծրագրերի նկատմամբ: Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
|
Written by Tigranuhi Davtyan
|
|
Sunday, 26 June 2011 |
|
Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցում հունիսի 25-ին տեղի ունեցավ շախմատի բաց մրցաշար, որը կազմակերպել էր ԲՀԿ Աբովյանի տարածքային երիտասարդական խորհուրդը: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Աբովյանից և շրջակա գյուղական համայնքներից: Մասնակից-խաղընկերները որոշվեցին վիճակահանության արդյունքում: Մրցաշարն անց էր կացվում Աբովյանի քաղաքապետ և ԲՀԿ Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Կարապետ Գուլոյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
|
Written by Sardarapat Movement
|
|
Friday, 17 June 2011 |
|
Ազգ - Բարոյականություն - Պետություն Սարդարապատ շարժումը օրհասական այլընտրանք է, այն քաղաքականության և քաղաքաքական կազմակերպություններին, որոնք վարկաբեկել են և քաղաքականությունը և հայկական պետականությունը հայ ժողովրդի գիտակցության մեջ: Արդի իրավիճակի մեր գնահատականն է. խորքային պետական, հասարակական և բարոյական ճգնաժամ, որը համարում ենք ոչ պատահական տրամաբանական ավարտ հանցագործ օլիգարխիկ տնտեսության, քաղաքականության և բարոյականության: Սարդարապատ շարժումը արձանագրում է, որ Հայաստանը կրկին կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են ազգի առողջ ուժերի համախմբում և միասնական պայքար: Ժամանակն է հայոց երկիրը վերադարձնել հայ ժողովրդին: Write Comment (0 Comments) |
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>
| | Results 1 - 12 of 86 |
|
|
|