Home | News | Politics | Free Zone | Gallery | Guestbook | Links | Contact Us |
arrowHome Monday, 06 February 2012  
Login Form
Username

Password

Remember me
Forgotten your password?
No account yet? Create one


Your Web Site with Armino

Natural Skin Care Products

Music
Varouzh Aghadjanyan
Voske Vandak:
wma~2mb


Grigor Hambaryan
Sayat Nova:
wma~3mb

Popular
Polls
Statistics
Members: 444
News: 369
WebLinks: 14
Visitors: 2929553
Information
 Abovyan City  Member Groups Totals
 Guests ( 19 ) Guests 19
   Totals 19


Newest Member  Laureh
Today  0
This Week  0
This Month  0
 
Gallery
Random

Street Along the 3-th Mikro
New

Dance Group
Popular

Harsanik
Most Voted

Harsanik
Donation via PayPal
  
. . . valium online purchase , проститутки киев . eharmony
jenny craig
Nutrisystem
.
Freedom Alley in Abovyan City !!!
Snow- Venera in Abovyan
Written by Tigranuhi Davtyan   
Thursday, 02 February 2012

Image

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան քաղաքում առատ տեղումներ են` ձյան տեսքով: Իհարկե, ձյունն ինքնին հաճելի է, բայց մինչ մեզանից շատերը, տանը նստած,   վայելում էին տեղացող ձյան խոշոր փաթիլների գեղեցկությունը, մեր երկու համաքաղաքացիները` գեղանկարիչ Գոռ Աբրահամյանը և լրագրող, կիթառահար Վանիկ Հակոբյանն այդ նույն ընթացքում օգտվեցին ձյան առատությունից և  մասնագիտական մոտեցում ցուցաբերեցին` կերտելով Միլոսյան Վեներայի արձանը` Աբովյան քաղաքի <Անմար կրակ>-ի մոտ:

 Արձանի պատրաստումն իրականացվել է գիշերը և տևել է մոտ երկու ժամ: Ձյունե Վեներան ունի 2 մետր բարձրություն և շատ նման է բնօրինակին: Գոռ Աբրահամյանը նշեց, որ հիմնականում աշխատել են ձեռքերով` օգտագործելով նաև փայտ և գրիչ, իսկ Վանիկ Հակոբյանն ասաց, որ սա իրենց առաջին փորձն էր, և  հատուկ պլանավորված որևէ բան չկար: Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս ծնվեց  Միլոսյան Վեներայի ձյունե արձանը կերտելու գաղափարը, հեղինակներն անկեղծ հումորով պատասխանեցին. <Գիշերվա այդ պահին մտքներովս ուրիշ բան չանցավ. հո ձմեռ պապի չէ՞ինք սարքելու, որոշեցինք Վեներայի արձանը կերտել>:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=AQhPDl5Q1iE

Հ.Գ. Առաջիկա և հետագա ձմեռների ընթացքում ևս հաճելի կլինի մեր քաղաքում տեսնել  նմանատիպ բազմաբնույթ և  հետաքրքիր  ձյունե կերտվածքներ:

 

Write Comment (0 Comments)
Read more...
Another victory came to Abovyan
Written by Tigranuhi Davtyan   
Saturday, 03 December 2011

1 Հերթական հաղթանակը բերեցին Աբովյան

Այս տարի` ամռանը, Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն Մ.Բադալյան) մասնակցեց հարավկովկասյան երկրների "Ուռեկի-2011" 3-րդ միջագային  փառատոնին և արժանացավ Գրան Պրի մրցանակի:

Սրանից հետո ստուդիան "Մենք 35 տարեկան ենք" խորագրով համերգային հաջող ծրագրով հանդես եկավ Հայպետֆիլհարմոնիայի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում: Գրական-գեղարվեստական երեկոն նվիրված էր ՀՀ անկախության 20 և Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին: 

Համերգից  հետո ստացվեց պաշտոնական հրավեր` մասնակցելու Թբիլիսիում տեղի ունեցող ամենամյա թվով 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնին:

Փառատոնի անցկացման աշխատանքները համակարգում էր Թբիլիսիի "Современник" թատրոնի տնօրեն Նանա Ակուջավան:

Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր "Լինա" մշակութային կենտրոնը(տնօրեն Էվելինա Ասատուրյան), որն զբաղվում էր մեր մասնակիցների  կազմակերպչական բոլոր խնդիրներով և որի կազմում էլ աբովյանցիները մասնակցեցին փառատոնին:

Write Comment (0 Comments)

Read more...
The future election will be without hands in Ballot drop boxes,but with the feet on the streets.
Written by David Stepanyan   
Sunday, 17 July 2011

Рано или поздно граждане Армении будут реализовывать свое избирательное право не руками у урн, а ногами на улице

ImageИнтервью члена инициативной группы Движения 'Сардарапат', системного аналитика Гарегина Чугасзяна информагентству АрмИнфо

В ходе своего выступления на одном из семинаров Сардарапата Вы отметили необходимость смены власти в Армении  посредством  так называемой прямой демократии. Насколько это возможно в условиях армянского менталитета и мышления?

Любая демократия представляет собой определенный баланс между формами прямой и представительской демократии. Сложность представления прямой демократии в Армении не сложнее представления демократии в Армении в целом. Если возможно одно, то должно быть возможным и другое. В частности, опыт 1988 года является именно армянским опытом прямой демократии. Наше движение предполагает осуществить эту идею в Армении посредством оказания активного содействия росту всех точек, где вырабатывается сопротивление в отношении произвола властей.   

Write Comment (0 Comments)

Read more...
Concert in Abovyan: "When the silence becomes a song"
Written by Tigranuhi Davtyan   
Friday, 01 July 2011
"Երբ լռությունը երգ է դառնում" խորագրով համերգը

1Աբովյանի Էստրադային և ջազային արվեստի ստուդիայի (տնօրեն` կոմպոզիտոր Մամիկոն Բադալյան)` արդեն ավանդույթ դարձած ամենամյա հաշվետու համերգի այս տարվա միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 28-ին` Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի դահլիճում: Համերգին ներկա էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի և Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմների պաշտոնյաներ, մտավորականները, գրողներ, մշակութային, հասարակական-քաղաքական տարբեր միավորումների ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Համերգային ծրագիրը բազմազան էր. միջոցառման ընթացքում ստուդիայի սաները կատարեցին հայկական ժողովրդական և ազգագրական-հայրենասիրական, ինչպես նաև էստրադային երգեր: Ավանդույթի համաձայն` այս տարի ևս ներկայացվեց երգի պրեմիերա. առաջին անգամ հնչեց "Երբ լռությունը երգ է դառնում" ստեղծագործությունը, որի վերնագիրն ընտրվել էր որպես համերգի խորագիր: Ստեղծագործության հեղինակներն, ի դեպ,  հենց մեր համաքաղաքացիներն են( խոսք` Ա. Հովհաննիսյանի, երաժշտ.`Ա Առաքելյանի, անգլ. թարգմ.` Տ. Դավթյանի): Երգը կատարեց ստուդիայի սան Ելենա Շահբազյանը: Համերգի ընթացքում իրենց պարային կատարումներով հանդիսատեսին ողջունեցին և ուրախ տրամադրություն ապահովեցին ստուդիայի պարի խմբակի փոքրիկները, իսկ  նկարչական բաժնի սաների նկարներն ու ձեռքի աշխատանքները ցուցադրված էին սրահում: 
 Write Comment (0 Comments)
Read more...
Interview with headmaster of the museum of friendship of Armenian and Russian people
Written by Tigranuhi Davtyan   
Wednesday, 29 June 2011
1 Հարցազրույց Աբովյանի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության  թանգարանի տնօրեն, լեռնագնաց Արամայիս Սեդրակյանի հետ

-Գեղամա լեռների նախալեռնային մասում` Զառ գյուղի տարածքում, հայտնաբերել եք իր տեսակի մեջ եզակի քարակոփ հուշարձան: Ինչպիսի՞ն եղավ դրա ճակատագիրը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել անցյալի այդ մշակութային  արժեքի ուսումնասիորության համար:

Ուրախությամբ նշեմ, որ վերջապես հետազոտություններ կատարվեցին հայտնաբերված կերտվածքի ուսումնասիրության համար. հնավայր այցելեցին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, տեղում դիտարկեցին հուշարձանը, անհրաժեշտ եզրակացություն արեցին: Առայժմ բավականին բարդ է խոսել այն մասին, թե հուշարձանն իրենից ինչ է ներկայացնում: Ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են: Կա եզրակացություն, որ այն ջրազտման բարդ գործիքի ինչ-որ մասն է կազմում: Մեկ այլ տեսակետի համաձայն դա ձմռան ամիսներին ձյունը հալեցնելու սարքավորման մաս է եղել: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բ. Գասպարյանի զեկուցագրում մասնավորապես ասվում է. "Այն իրենից ներկայացնում է տուֆի ամբողջական ժայռաբեկորից տաշված մի հարմարանք, որի վերնամասում փորված է նկատելի ճկվածություն ունեցող խորը ակոս-առվակ":

 

Write Comment (0 Comments)
Read more...
"Junior Achievement of Armenia" international organisation in Kotayk
Written by Tigranuhi Davtyan   
Sunday, 26 June 2011
1Օրեր առաջ "Հայաստանի պատանեկան նվաճումներ" կազմակերպության և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով անցկացվեցին տնտեսագիտական ամենամյա խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը: Մրցույթին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի արդեն հաղթած թիմերը, որոնք իրենց ուժերն էին փորձում արդեն Երևանում: Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ժյուրին շատ ներկայացուցչական էր` ՀՀ ԱԺ պատգամավորներ  Արտակ Դավթյան և Անահիտ Բախշյան, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյան և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյան: Մրցույթի հարցերը հետաքրքիր էին, բազմաբնույթ, կար նաև ինքնուրույն գովազդ պատրաստելու և ներկայացնելու հարց, որը, թերևս, մրցույթի ամենաստեղծագործական և հետաքրքիր մասն էր: Եզրափակիչ փուլ դուրս եկած երեք թիմերը, որոնք ներկայացնում էին Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը, համարյա հավասար ուժերով մտան պայքարի մեջ: Հաղթող ճանաչվեց Արմավիրի մարզի հավաքական թիմը, իսկ երկրորդ պատվավոր տեղը գրավեց Կոտայքի մարզի հավաքականը, որը կազմված էր Աբովյանի թիվ 1, թիվ 4 ավագ և Կամարիսի միջնակարգ դպրոցների աշակերտներից: Այս և նմանատիպ մրցույթները կազմակերպության գործունեության կարևո մասն են կազմում, որոնք մեծացնում են հետաքրքրությունը կազմակերպության իրականացրած ծրագրերի նկատմամբ:
Write Comment (0 Comments)
Read more...
Chess tournament
Written by Tigranuhi Davtyan   
Sunday, 26 June 2011

1Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցում հունիսի 25-ին տեղի ունեցավ շախմատի բաց մրցաշար, որը կազմակերպել էր ԲՀԿ Աբովյանի տարածքային երիտասարդական խորհուրդը: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Աբովյանից և շրջակա գյուղական համայնքներից: Մասնակից-խաղընկերները որոշվեցին վիճակահանության արդյունքում: Մրցաշարն անց էր կացվում Աբովյանի քաղաքապետ և ԲՀԿ Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Կարապետ Գուլոյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: 

Write Comment (0 Comments)

Read more...
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Results 1 - 12 of 87
top
  View in Armenian by Arial am, Courier am Fonts.
www.abovyan.com © 2003 All rights reserved.    Developed by Armino.